ԱՄՆ սենատում սկսվել են երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործով լսումները: Հեռարձակումը կատարվում է Կոնգրեսի վերին պալատի կայքում:
Գործընթացը սկսվել է ԱՄՆ նախկին ղեկավարի դեմ իմպիչմենթի գործընթացի սահմանադրականության վերաբերյալ բանավեճերով:
ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթեց դեմոկրատ Ջո Բայդենը, բայց այդ ժամանակ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չճանաչեց ընտրությունների արդյունքները և վիճարկեց դրանք դատարաններում:










































