Դոնի Ռոստովում բժիշկները 37-ամյա տղամարդու աչքից գնդիկավոր գրիչ են հանել: Առարկան հիվանդի ուղեղ է մտել նրա գանգի ողջ տրամագծով: Դեպքի մասին հաղորդվում է շտապ բժշկական օգնության քաղաքային հիվանդանոցի Instagram-ի էջում:
Գնդիկավոր գրիչն ամենակարևոր անոթներից և գլխուղեղի ցողունից միլիմետրի տարբերությամբ է անցել: Բժիշկների խոսքով, տղամարդուն հրաշքով է հաջողվել ողջ մնալ:
Վիրահատությունից հետո հիվանդը ստուգիչ համակարգչային տոմոգրաֆիայի է ենթարկվել և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք:










































