Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: ԲԴԽ-ն առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը:
Խոսելով դատավորի անաչառության մասին՝ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը նշեց. «Ընդամենը պետք է ասել՝ ես դատապարտում եմ այդ երևույթը: Ես հասկանում եմ, որ դուք չեզոք պետք է լինեք, բայց արարքը կարելի է դատապարտել, և դա չի նշանակում կորցնել չեզոքությունը»:
Պատգամավորը նշեց, որ ինքն էլ է եղել 2008-ի զոհ. «Բայց մարդուն չի կարելի դնել անմարդկային պայմանների մեջ և պահանջել, որ լինի մարդ. դրա համար Սախարովներ են պետք: Մինչդեռ այսօրվա պայմանները մարդկային են: Դուք հիմա ստանում եք անաչառ աշխատելու այդ շանսը»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































