Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը:
«Մարդիկ, օրինակ, ուզում են իմանալ, թե պատերազմի ժամանակ ինչպես է տապալվել զորահավաքային համակարգը: Հիմա էլ դա՞ եք ցրում օրակարգից: Ասում ենք` եկեք պարիտետային փաստահավաք խումբ ստեղծենք, չեք համաձայնում»,- հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ իրենց ներկայացրած բոլոր նախագծերը տապալվում են:
Անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորների` կառուցողական լինելու հորդորներին, Մարուքյանն ասաց. «Խոշորացույցով եթե ման գաք, մեզանից ավելի կառուցողական ուժ կգտնե՞ք: Ես ուղղակի ապշած եմ: Դուք ծայրահեղությունների մեջ եք, դուք պրոբլեմներ ունեք»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































