Իտալացի սահմանապահները ավելի քան 300 լիբիացի փախստականների են փրկել, երբ նրանց նավը դժվար իրավիճակում է հայտնվել իտալական Լամպեդուզա կղզու մոտակայքում:
20 մ երկարությամբ նավը ժամերով դրեյֆում էր ափի հակառակ ուղղությամբ: Երեք հոգի ծայրահեղ ջրազրկված վիճակում, այդ թվում մի հղի կին, տեղափոխվել են ուղղաթիռով:
Փրկվածները պատմում են, որ ճանապարհորդության ժամանակ եղել են սովից և ծանր պայմաններից մահացածներ: