Wednesday, 01 07 2026
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը

Կրակոցներ Սարի թաղում․ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք

Փետրվարի 2-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Սարի թաղի 27-րդ փողոցում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ու փորձաքրեագետները փողոցի թիվ 41 տան մոտ հայտնաբերեցին 5,45 մմ տրամաչափի 17 փամփուշտ. կրակոցներն արձակվել էին ինքնաձիգից։

Վնասվել էր հարևանությամբ անցնող գազատարը։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Էրեբունու քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Արդեն լուսադեմին նրանց հայտնի էր կրակոցներն արձակած անձի ինքնությունը։ Սարի թաղում բնակվող 53-ամյա տղամարդուն հայտնաբերելու միջոցառումներին միացան ՔՈ գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մարտունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները։ Համատեղ միջոցառումների արդյունքում դեպքի հաջորդ օրը կասկածվողը հայտնաբերվեց Մարտունի քաղաքում և, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ «ՎԱԶ-2113» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։

Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ դարձյալ գործարանային համարով։ Տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, նույն օրը ոստիկանության ծառայողներն ու քննիչները խուզարկեցին նրա բնակության վայրն ու օժանդակ շինությունները։ Հայտնաբերվեցին սվին-դանակներ, դաշույն, ինքնաձիգի պահեստատուփ, նռնակ՝ պայթուցիչով, մեկնարկային ատրճանակ՝ երկու փամփուշտով, ինչպես և տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտներ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ կրակոցների շարժառիթը և ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում