Ինչպես տեղեկացնում է Ren TV- ն՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատմության մեջ առաջին անգամ կին է նշանակել եպիսկոպոսների սինոդում: Պարզաբանվում է, որ Ֆրանսիայից 52-ամյա միանձնուհին կզբաղեցնի սինոդի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը:
Վատիկանում այս որոշումն արդեն հեղաշրջում են անվանել կաթոլիկ աշխարհում, որի շնորհիվ եկեղեցում որոշումների կայացման գործընթացում «բացվել է» կանանց մասնակցության դուռը։








































