Ստավրոպոլի երկրամասում անցած շաբաթ ձերբակալվել են «ԻԼԻՊ» ահաբեկչական կազմակերպության հինգ անդամներ: «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով աղբյուրին, հաղորդում է, որ ձերբակալվածների թվում անչափահասներ կան:
«Անցած շաբաթ Ստավրոպոլի երկրամասում օպերատիվ-որոնողական միջոցառումներ են իրականացվել ահաբեկչական բջիջը հայտնաբերելու նպատակով: Արդյունքում, ձերբակալվել են հինգ երիտասարդներ, որոնք հավատարմության երդում են տվել ԻԼԻՊ-ի անդամ միջազգային ահաբեկիչներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ահաբեկիչների ձերբակալության գործողությունից մանրամասներ չեն հաղորդվում:









































