«Արաբական թերակղզու Ալ Քաիդա» (ԱԹԱՔ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Հալիդ Բաթարֆին դեռ հոկտեմբերին ձերբակալվել է Եմենում, հետևում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մոնիթորինգի խմբի կողմից ներկայացված զեկույցում: «Արաբական թերակղզու Ալ Քաիդա» խմբավորումը լուրջ խնդիրներ Է ունեցել 2020 թվականի վերջին: Նրա պարագլուխ Հալիդ Բաթարֆին հոկտեմբերին ձերբակալվել է Էլ-Մահրա նահանգի Էլ-Հայդի քաղաքում»,-ասվում է փաստաթղթում:
Դիտորդները հաղորդում են, որ պարագլխի տեղակալ Սաադ Աթեֆ ալ Ավլաքին սպանվել է այդ նույն գործողության ընթացքում: 2018 թվականի աշնանը ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել Է հինգից մինչև տասը միլիոն դոլարի չափով այն տեղեկատվության համար պարգևատրումը բարձրացնելու մասին, որը կօգնի Բաթաֆիին բռնելուն ԱԹԱՔ-ը ձևավորվել Է 2009 թվականին և գործում է առավելապես Եմենում. մինչև 2011 թվականի սեպտեմբեր խմբավորումը գլխավորել է քարոզիչ Անվար ալ Ավլաքին, որը, ըստ տարբեր տվյալների, սպանվել է կա՛մ կառավարական զորքերի հետ մարտում, կա՛մ ԱՄՆ-ի հարվածի հետևանքով:









































