Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Վեցյակից կարգավիճակ. համընկնումներ եւ բախման կետեր

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, թե` «ղարաբաղյան տագնապի լուծումը անխուսափելիորեն պիտի հանգեցնի Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրավիճակի, ուշագրավ է տարբեր առումներով:

Սա ուրիշ բան չէ, եթե ոչ տարածաշրջանի ապաշրջափակման գործողությունների նախանշումը: Թուրքիայի թե՛ արտգործնախարարի եւ թե՛ այժմ նախագահի մակարդակներով խոսվում է տարածաշրջանը ապաշրջափակելու գործողությունների մասին: Վեցյակի հարթակը, որը հիմնականում առաջադրում է Թուրքիան, ըստ էության միտում է նույն ծրագրի մաս կազմող անվտանգության միավոր ստեղծելու:

Վեցյակը ձեւաչափվում է իբրեւ 3+3: Այս ձեւաչափում կա հստակորեն քաղաքական տրամաբանություն: Եթե առաջին երեքը հարավկովկասյան պետություններ են`Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, ապա մյուս երեքը` ՌԴ-ն, Թուրքիան եւ Իրանը: Եթե Թուրքիան առաջադրում է վեցյակը, ապա Բաքվի համաձայնությունը արդեն լռելյայն առնվել է: Անկարան է, որը պաշտոնական հայտարարությամբ Երեւանին հրավիրել է մասնակցելու նոր հարթակին: Երեւանը պաշտոնապես չի արձագանքել, սակայն ենթադրվում է, որ արձագանքելու պահը համակարգվում է ՌԴ-ի հետ: Աշխարհաքաղաքական ներկա պահի ստեղծած պայմաններին իրազեկվելով, վեցյակի ձեւաչափի շուրջ արդեն իսկ համաձայնություն է գոյացել երեք գլխավոր խաղացողների միջեւ: Այսպիսով, Թեհրանը եւս ներառվել է տարածաշրջանային կարեւորագույն այս գործընթացներում` այն առումով, որ ապաշրջափակման գործողությունները կարեւոր մասով վերաբերում են նաեւ Իրանին եւ արձանագրվում են իրանամերձ սահմանների վրա:

Թբիլիսին ընդհանրապես լուռ է, բացի Դավութօղլուի հրապարակմանն անմիջապես արձագանքված հակաառաջարկից` ձեւավորել հարավկովկասյան համագործակցության հարթակ. այսինքն` եռյակ: Ի վերջո նոր ապաշրջափակումները, ըստ էության հակակշռում են վրացական ճանապարհային, ենթակառուցվածքային եւ տնտեսական առանձնաշնորհումները: Ավելի նվազ չափերով` նաեւ իրանյանը:

Հետաքրքրական է, որ պաշտոնապես այս փուլում չեն բարձրաձայնվում թուրքական նախապայմանները` Երեւանի հետ բնականոն հարաբերություններ ձեռնարկելու: Ապաշրջափակումը առաջին հերթին ենթադրում է փակված սահմանների բացում, որը պայմանականացվել էր Անկարայի կողմից: Երեք նախապայմաններից Անկարա-Բաքու ռազմավարական գործընկերությունը իրականացրել է առաջին կետը: Դեռեւս մնում են Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարումն ու Թուրքիայի հետ այսօրվա սահմանների պաշտոնական եւ հատուկ ճանաչման նախապայմանները: Այս երկուսի մասին պաշտոնապես չի բարձրաձայնվում: Ասվում է սակայն, որ Երեւանից քայլի են սպասում։ Այլ առիթով` պաշտոնական Անկարայի կողմից ասվում է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ ձեռնարկելու, եթե հայկական կողմը հարգի հրադադարի համաձայնությունը:

Սա չի նշանակում իհարկե, որ Անկարան հրաժարել է իր նախապայմանային քաղաքականությունից: Վեցյակ կամ որեւէ վերպետական միավոր ենթադրում է իր անդամների միջեւ հարթել առկախ խնդիրները, պատմական վեճերը…

Եթե վեցյակը տարածաշրջանային մակարդակի վրա գլխավոր խաղացողների շահերի համընկնումով ուրվագծվող ձեւաչափ է, ապա աշխարհաքաղաքական այլ կենտրոնում սկսել են վերստին իրարից հեռանալ աշխարհաքաղաքական ուժերի շահերը: Իդլիբում թուրքական հսկողության կետերը հարձակման են ենթարկվում: Առընթեր` ՀԱՊԿ-ի ընդհանուր քարտուղարը հայտարարում է, որ սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը: Դեռեւս ռազմաքաղաքական առեւտուրներ կան, որոնք պետք է կայանան աշխարհագրական տարբեր միջավայրերի կենտրոններում ազդեցության գոտիների ձեւավորման գործընթացի հայեցակետերից դիտված: Լիբիայից Միջին Արեւելք եւ Արեւելյան Միջերկրականից Հարավային Կովկաս փաթեթային գործարքների համակողմանի մոտեցումներ շարունակում են դրսեւորվել:

Այս շրջածիրում պետք է ընկալել նաեւ ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի հայտարարությունը, թե Արցախի կարգավիճակի հարցի քննարկումը կանխահաս է, եւ մանավանդ հիշեցումը, թե նույնիսկ Հայաստանը չի ճանաչել նրա անկախությունը: Եթե կարգավիճակի քննարկումը խաղաթղթային գործոնի կարգավիճակ է նախանշում Մոսկվայի կողմից, ապա Հայաստանի կողմից Արցախը չճանաչելու պատճառը առաջին հերթին ընկալած պիտի լիներ միջնորդ պետության բարձրաստիճան պաշտոնատարը: Բանակցող կողմի ճանաչումը համազոր է բանակցային ձեւաչափից դուրս գալուն:

Թվում է, որ կարգավիճակի հարցի բարձրացման կշռույթներին ականատես պիտի լինենք ամեն անգամ, երբ աշխարհաքաղաքական այլ թեժ կետերում բախվեն ռուսական եւ թուրքական շահերը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում