Այսօր կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց նիստի օրակարգում ներառված Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին հարցը, որի ընթացքում անդրադարձավ նաև արդյունաբերական կանեփի մշակման հետ կապված հարցին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա բազմաթիվ շահարկումների տեղիք կտա. «Շատ կարևոր է, որ ծրագիրը շատ ճիշտ ու մանրամասն լուսաբանվի, որպեսզի հանրությունը ամբողջական տեղեկատվություն ունենա, թե ինչի մասին է։ Ցավոք կանեփ ասելով այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է և տվյալ դեպքում խոսքը արդյունաբերական հումքի մշակման մասին է, որը իհարկե նաև զուգահեռ ռիսկեր ունի և այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան և այդ մեխանիզմները արդեն փորձարկված են մի շարք երկրներում»։











































