ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ։ Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկեր, ինչպես նաև Ադրբեջանի համար մտերիմ երկիր է։ Այդ գործոնը հնարավոր չէ հաշվի չառնել,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդև՝ նշելով, որ Արցախի կարգավիճակի հարցը հետոյի բան է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:








































