Monday, 22 06 2026
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները

Առողջապահության նախարարի աշխատանքային այցը «Էրեբունի» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ծանոթանալու հաստատության կարողություններին, առկա հնարավորություններին, վերջին շրջանում կատարված բարեփոխումներին և նախատեսվող ծրագրերին:

Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի ուղեկցությամբ` նախարարն ու փոխնախարարը շրջել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակում անցյալ տարի բացված վերակենդանացման նոր բաժանմունքում, որտեղ բուժում են ստանում արցախյան պատերազմից տուժած վիրավորները:

Անահիտ Ավանեսյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում:

Միքայել Մանուկյանը նշել է, որ վերակենդանացման նոր բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Յուրաքանչյուր մահճակալ ապահովված է անհատական թթվածնի մատակարարման կետով, արտածծման բացասական ճնշման համակարգով, արհեստական օդափոխության սարքով, մշտադիտարկման սարքավորումներով:

«Էրեբունի» բժշկական կենտրոն այցերը մշտապես ուղեկցվում են լավ նորություններով ու նոր ծրագրերով: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, նաև պատերազմի հետ կապված, արդյունավետ համագործակցություն ենք ունեցել՝ ի շահ մեր ժողովրդի»,- նշել է Անահիտ Ավանեսյանը կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ հանդիպման ժամանակ` հավելելով, որ մեր երկրի հնարավորությունների սահմաններում այդ ծանր օրերին արվել է առավելագույնը, բուժօգնության ծավալի ու բնույթի առումով՝ լավագույնը:

«Անխոս, առողջապահական համակարգը գերծանրաբեռնված էր աշխատում այդ օրերին: Ես բարձր եմ գնահատում համատեղ աշխատանքը թե՛ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, թե՛ խոշոր և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում, ինչպիսիք են իշեմիկ ինսուլտի, չարորակ նորագոյացություններով վիրահատությունների ու սանավիացիայի ծրագրերը»,- ասել է Հարություն Քուշկյանը` պատրաստակամություն հայտնելով շարունակելու արդյունավետ համագործակցությունը:

Այնուհետև կողմերը կիսվել են նոր մտահղացումներով, քննարկել առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում