Այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Դատական օրենսգրում և Արդարադատության ակադեմիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, դատական համակարգում ավելանալու է առնվազն 17 հաստիք, որոնցից 8-ը` Երևան քաղաքում:
«Խոսք չի կարող լինեն գործադիրի կողմից ցանկալի դատավորներ ունենալու մասին, բայց խոսք կարող է լինել, օրինակ, նախկին իշխանությունների կոռուպցիոն շրջանակների հետ կապ ունեցող մարդկանց ազդեցությունը դատական համակարգում չունենալու մասին»,- հավելեց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































