ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը Մոսկվայի քաղաքային դատարանում տեղի ունեցած արտագնա նիստում որոշում է ընդունել «Իվ Ռոշե»-ի գործով Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը փոխարինել իրականով:
«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Նավալնիին բանտարկելու Ռուսաստանի որոշմամբ»,- ասվում է ԱՄՆ-ի ԱԳՆ հայտարարության մեջ:









































