Apple-ի Էլեկտրաքառը հիմնվելու Է Hyundai հարավկորեական ավտոկոնցեռնի հարթակի վրա: Այդ մասին հաղորդել Է Macrumors-ը՝ վկայակոչելով վերլուծաբան ին-Չի Կուոյի՝ «խնձորի» ընկերության ներդրողների համար արված գրությունը:
Քուփերթինոյից ընկերությունը հետաքրքրված Է Hyundai Electric Global Modular Platform-ի մոդուլային հարթակով: Հենց դրա հիման վրա Էլ պատրաստվում են ստեղծել Apple Car. առաջին Էլեկտրամոբիլը: Մի շարք բաղադրիչներ նախագծելու եւ արտադրելու են Hyundai-ի մասնագետները, իսկ Էլեկտրաքառի հավաքմամբ կզբաղվեն ԱՄՆ-ի Kia դուստր գործարանում: Հաջողության դեպքում, կանխատեսում Է վերլուծաբանը, Apple-ը կընդլայնի Էլեկտրաքառերի արտադրության իր ծրագիրը:
Համագործակցության համար այլ թեկնածուների թվում նշվում են General Motors եւ PSA կոնցեռնները: Apple-ը չի պատրաստվում սեփական Էլեկտրաքառը մշակել զրոյից՝ ժամանակ շահելով պատրաստվել այն շուկա դուրս բերելու համար: Ընկերությունը կկենտրոնանա անվարորդ կառավարման համար ծրագրային եւ ապարատային ապահովման, կիսահաղորդիչների, դիզայնի եւ այլ բաղադրիչների վրա: Սպասվում Է, որ Apple Car.-ի շնորհանդեսը կկայանա 2025 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: