Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 676 նոր դեպք: Այս մասին հայտարարվել է այսօր՝ հունվարի 30-ին, COVID-19- ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի գործառնական շտաբում: Տվյալները ձեռք են բերվել 19.989 թեստի հիման վրա։ Շաբաթ առավոտյան հանրապետությունում դեպքերի ընդհանուր թիվը աճել է՝ կազմելով 257,632:
Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 հիվանդ: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված մահերի ընդհանուր թիվն այժմ 3,159 է:
Ապաքինվել է 1,441 մարդ, նրանց ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 248,537-ի: