Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը, զորախմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Միքայելյանի և դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ հունվարի 28-ին կազմակերպել է հանդիսավոր միջոցառում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորախմբի հրամանատարն իր խոսքում շեշտել է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում արտերկրում իրականացվող առաքելության ընթացքում հայկական բանակի վարկանիշը բարձր պահելու անհրաժեշտությունը, շեշտել արցախյան պատերազմում զոհված զինակիցների գործը պատվով շարունակելու կարևորությունը:











































