Չինաստանում ակտիվների կառավարման պետական Huaong Asset Management Co ընկերության նախկին նախագահ Լայ Սյաոմինգը մահապատժի է ենթարկվել կոռուպցիայի, հափշտակությունների և բազմակնության մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՉԺՀ կենտրոնական հեռուստատեսությունը:
Դատավճիռն իրականացվել է հունվարի 29-ի առավոտյան: Մահապատժից առաջ տղամարդուն թույլ են տվել հանդիպել մերձավորների հետ:
Սյաոմինգը մահվան է դատապարտվել հունվարի 5-ին: Դատարանը պարզել է, որ նա վատնել է ավելի քան 25 միլիոն յուան (3,9 միլիոն դոլար), ինչպես նաև ստացել է 1,79 միլիարդ յուանի (մոտ 280 միլիոն դոլար) կաշառք:
Բացի այդ, պարզվել է, որ պետական ընկերության նախկին ղեկավարը համատեղ ապրում էր այլ կանանց հետ, չնայած նա ամուսնացած էր:











































