Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

ԶԼՄ-ները հաղորդել են COVID-պատվաստանյութերի՝ Մեծ Բրիտանիա արտահանումը սահմանափակելու ԵՄ-ի պլանների մասին

Եվրամիության ղեկավարությունը քննարկում է կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի՝ Մեծ Բրիտանիա արտահանումը սահմանափակելու վերաբերյալ հարցը: Այդ մասին հաղորդել է Independent-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի նամակը:

Ինչպես նշվում է, նա այդ հնարավորությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի դեֆիցիտի ֆոնին ուսումնասիրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: Դեֆիցիտն առաջացել է անգլո-շվեդական AstraZeneca ընկերության կողմից մշակված պատվաստանյութի՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԵՄ մատակարարումների կրճատման պատճառով: Եվրամիություն մատակարարումների կրճատման պատճառներից մեկն այն Է, որ AstraZeneca-ն ակտիվացնում Է Մեծ Բրիտանիային պատվաստանյութով ապահովումը, որտեղ արտադրվում է պատրաստուկի մի մասը:

Ընկերությունում որոշումը բացատրում են այն բանով, որ բրիտանական մատակարարումների պարտավորագիրը կնքվել է ավելի վաղ, քան ԵՄ-ի հետ: Ինչպես հաղորդում է Dow Jones գործակալությունը, Եվրոպան արդեն ետ է մնում Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից, որոնք, Օքսֆորդի համալսարանի տվյալներով, պատվաստել են իրենց բնակչության 11,3 տոկոսին եւ 7,1 տոկոսին՝ համապատասխանաբար: ԵՄ-ում պատվաստում է ստացել 450 մլն բնակչության ընդամենը 2,2 տոկոսը:

Եվրամիությունը պատվաստանյութերն անդամ երկրների համար գնում է կենտրոնացված կերպով: Նա 2,3 մլրդ չափաբաժին է պատվիրել վեց արտադրողներից՝ նպատակ ունենալով մինչեւ ամառ պատվաստել չափահաս բնակչության 70 տոկոսին: Եվրոպան դեռ պաշտոնապես հավանություն չի տվել AstraZeneca-ի պատվաստանյութը շրջանառության մեջ դնելուն, բայց, ինչպես սպասվում է, դա տեղի կունենա հունվարի 29-ին:

AstraZeneca-ի պատվաստանյութի 300 մլն չափաբաժին գնելու շուրջ համաձայնագիրը՝ եւս 100 միլիոնի օպցիոնով, ստորագրվել է օգոստոսին, այն բանից մոտավորապես երեք ամիս անց, երբ ընկերության հետ համաձայնագիրն ստորագրեց Մեծ Բրիտանիան: ԵՄ-ն էլ ավելի խոշոր պարտավորագիր ունի Pfizer-BioNTech-ի հետ, բայց պատրաստուկի մատակարարումները նույնպես հետաձգվում են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում