«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի իշխանական շրջանակները կանխել են Ռուսաստանի հայ համայնքի որոշ գործիչների կողմից Հայաստանը Ռուսաստանի կազմում ներառելու քարոզչության իրականացումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը և այլ շրջանակներ ակտիվորեն փորձում են առաջ տանել Հայաստանը Ռուսաստանի հետ ֆեդերատիվ կամ կոնֆեդերատիվ միության կազմում ներառելու գաղափարը:
Սակայն Ռուսաստանի իշխանությունը այս գաղափարը այնքան էլ գրավիչ չի համարում՝ համոզված, որ որոշ միջազգային հարթակներում դաշնակից Հայաստանի գոյությունը ավելի ձեռնտու է, մանավանդ՝ երբ հարցը վերաբերում է միջազգային պատժամիջոցները շրջանցելուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: