Saturday, 27 06 2026
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ

Պատերազմում երկու ոտքը կորցրած կամավորը չի կարողանում զինվորական կարգ ստանալ. Պետք է ապացուցել, որ պատերազմում է վիրավորվել

44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած կամավոր Արգիշտի Միքայելյանը պատերազմից մոտ 3 ամիս անց այդպես էլ չի կարողանում ապացուցել, որ ինքը հաշմանդամություն է ստացել պատերազմի ժամանակ, որպեսզի կարողանա ստանալ իրեն հասանելիք դրամական փոխհատուցումը։ Արգիշտին ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա և բնակվում է վարձով։ Բացի դրանից, ունի նաև վարկեր, որոնք պետք է վճարել, իսկ Արգիշտին այլևս աշխատել չի կարող (գոնե այս փուլում)։

Արգիշտի Միքայելյանի եղբայրը՝ Անդրանիկ Միքայելյանը,  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եղբայրը պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին,  առանձնակի գումարտակի հետ մեկնել է Արցախ, եղել է Մատաղիսում, վիրավորվել է արկի պայթյունից Վարանգաթաղի գրավման ժամանակ։ Այս պահին Արգիշտին ունի միայն հաշմանդամության 1-ին կարգ, ստանում է կարգին համարժեք 20 հազար դրամ և մի քիչ ավելի թոշակը և վերջ։ Դեռևս չի հաջողվում ստանալ զիվորական կարգ:

«Բայց հիմա մեզ անհրաժեշտ է, որ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը մեզ թուղթ տա, որը փաստում է, որ եղբայրս վիրավորումը ստացել է մարտական գործողությունների ժամանակ։ Ես գիտեմ, որ այնպես չի, որ մենակ մեզ չեն տալիս, ոչ մեկին էլ չեն տալիս։ Ասում են՝ գնացեք սպասեք, քննություն է տարվում։ Առաջնահերթ  մահացածների մասով է քննությունը տարվում։ Մենք էլ պետք է գնանք ու սպասենք։ ЦВК-ն էլ մեղավոր չի։ Իրենք էլ մանրամասն բացատրում են, որ կառավարությունը պետք է թույլ տա, որ քննություն գնա ու  պարզվի, թե ով որտեղ է վիրավորում ստացել»,- ասաց Անդրանիկը՝ հավելելով, որ իրենց պետք է հենց հանձնաժողովի եզրակացությունը, թե չէ ինքն արդեն բոլոր թղթերը հավաքել է, որոնք ապացուցում են, որ եղբայրը վիրավորվել է պատերազմի ժամանակ:

«Գենշտաբից էլ ունեմ թղթեր, թե ինքը որ օրվանից է գնացել Արցախ։ Արցախից էլ ունեմ թուղթ, թե ինքը որտեղ է եղել, «Էրեբունի» հիվանդանոցից էլ ունեմ  թուղթ, որտեղ գրված է, որ եղբայրս վիրավորումը ստացել է մարտական գործողությունների ժամանակ, «Մուրացան»  հոսպիտալից էլ ունեմ։

Ես չեմ հասկանում՝ էլ ինչ է պետք, որ քննությունը փակվի, ու մեզ տան էդ թուղթը, որ եղբայրս վիրավորվել է մարտական գործողությունների ժամանակ»,- ասաց Անդրանիկը:

Նա հավելեց, որ ոչ մի կերպ չի հասկանում գործընթացի ձգձգման պատճառը. «Բայց ես հասկացել եմ, որ իրենց ուղղակի հրահանգ է պետք՝ տրամադրել այդ թուղթը ու վերջ։ Բայց առայժմ այդ հրահանգը չկա։ Մենք շտապում ենք, քանի որ այդ գումարը եղբորս պետք է։ Վարկեր ունի, որը վերցրել էր գործ անելու համար, բայց այդպես էլ ամեն ինչ կիսատ մնաց։ Բայց այդ վարկերը պետք է վճարվեն։ Բանկից ինչ-որ տոկոսներ են հանել, բայց ոչ կիսում են, ոչ փոքրացնում են գումարը։ Ասում են՝ պետությունը ձեզ գումար է տալու, կբերեք կփակեք։ Իսկ պետությունն ասում է՝ սպասեք, քննություն կգնա, կորոշենք, թե որտեղ ես վիրավորվել, ու նոր կտանք։ Ընդ որում, քննությունը անհատական չի տարվում։ Կամավորների հետ կապված բոլոր դեպքերը միասին են քննվելու, և պարզ չի, թե եղբորս երբ հերթ կհասնի, և երբ կկարողանանք զինվորական կարգ ստանալ»,- ասաց  Անդրանիկը՝ կրկին հավելելով, որ միայն իր եղբայրը չէ այդ վիճակում։

Վիրավոր զինվորներ կան, որոնք անգամ օգնող չունեն, տաքսիով տեղ են հասնում, և տաքսիստն է օգնում բարձրանալ վերև, որպեսզի հանձաժողովին ներկայացնեն անհրաժեշտ թղթերը։ «Բայց դա վիրավոր զինվորը չպետք է անի, սա պետք է հասկանալ, պետք չէ մարդուն թողնել նման անելանելի վիճակի մեջ։ Մենք փորձեցինք նաև այնպես անել, որ դիմում գրենք, որպեսզի առաջնահերթության կարգով եղբորս հարցը քննեն, բայց մեզ ասեցին՝ իզուր, պետք է սպասել։ Մեզ պետությունից ոչ մի բան պետք չէ, մենակ այդ թուղթը։ Թող այդ թուղթը տան, մնացածը մենք կանենք։ Մեզ ուրիշ բան պետք չէ»,- եզրափակեց Անդրանիկ Միքայելյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում