Monday, 22 06 2026
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ

Էս տեսակ ախմախաբանությունները ամրապնդում են գործող իշխանությունների դիրքը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«…Խաղաղ կանենք, չի լինի՝ զոռով կանենք»: Այսպես խոսեց Վազգեն Մանուկյանը Արարատում:

Խոսքը իշխանափոխության մասին է: Զոռովը այս համատեքստում՝ ոչ խաղաղն է, որովհետեւ բխում է նախորդ մտքից որպես ժխտում: Ոչ խաղաղը, զոռովը՝ բռնին է, եթե անգամ որեւէ փոխաբերությամբ փորձի արդարացնել իր խոսքը: Բայց բռնության քարոզը, ինքը պիտի հասկանա, թե ուր է տանում: Չեմ հավատում, թե չի պատկերացնում, որ իր ընդդիմախոսների մեջ կլինեն մարդիկ, որոնք կուզեն, որ խաղաղ ճանապարհով լռի, կամ խաղաղ զառանցի, եւ երբ տեսնեն, որ չի ստացվում՝ որոշեն զոռով լռեցնել: Բոլորը, մանավանդ, նրանք, որ ձգտում են պաշտոնների, պիտի հասկանան, որ բռնությունը բռնություն է ծնում, բռնության մասին ահագին բան կա պատմելու, բայց էս մինիմումը ռեւանշիստների վարչապետացուն գոնե պիտի իմանար:

Էս էլ ու պրծ. «…իմ առաջարկությունն էր, որ զինվորականները իրենց ձեռքը վերցնեին իշխանությունը: Որտեւ նույնանման դեպքերում, մյուս երկրներում, երբ որ զինվորականները տեսնում են, որ իրանց տանում են պարտության, զինվորականության վերնախավը իշխանությունը վերցնում է իր ձեռքը, ժամանակավոր՝ մեկ տարով, երկու տարով, երեք տարով, ավարտում է ամեն ինչ, նորից հանձնում է …., օրինակ Թուրքիայում մի քանի անգամ է այդպես եղել: Հայաստանում դա տեղի չունեցավ: Ես կարծում եմ, որ այն մարդիկ, որ այդպիսի որոշում կարող էին ընդունել, արդեն դուրս էին հանված բանակից, մնացածների համարձակությունը եւ քաղաքացիական, ազգային զգացմունքները երեւի այդքան հզոր չէին, որ նույնը անեին: Ես նույնը, պատերազմի ժամանակ հեռախոսի միջոցով միշտ կապվում էի Արցախի հետ, գեներալների հետ, ասում էի. «…Վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը, մի թողեք, որ Արայիկ Հարությունյանը էս, սրա հրամանները կատարի եւ Արցախը կորցնի իր ինքնուրույնությունը»: Ցավոք սրտի դա չեղավ, եւ ես կարծում եմ, որ դա մեր բանակի թերությունն է, դա ցույց է տալիս, որ մեր բանակի վերնախավը, հենց սպաերը, մենք դեռ չենք դարձրել էլիտար, կորպորատիվ մտածող, ազգին նվիրված ոչ թե ռազմական տեսակետից, այլ նաեւ քաղաքացիական տեսակետից, … երեւի երկար ժամանակ պետություն չենք ունեցել, դրանից է, չեմ իմանում, բայց տենց բաները հեշտ է բացատրել, իրականում ամեն ինչ կախված է անձից, կա այդպիսի անձ, կամ չկա, պարզվեց մեր մոտ այդպիսի անձ բանակում չկա, չկա, բայց կարար լիներ, չկար:»

Էս տեսակ ախմախաբանությունները, որքան էլ պարադոքսալ է, ամրապնդում են գործող իշխանությունների դիրքը, հնարավորություն տալով շարունակել կոպիտ սխալները, ձախողումները, չնկատել դրանք, մոռանալ խոստումները եւ ավելի մեծամտանալ:

Հետգրություն.

Վազգեն Մանուկյան. «Մարդ կա՝ ամբողջ կյանքում աբիժիննիկ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում