Wednesday, 01 07 2026
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը

Ոչ մի քաղաքական կուսակցություն. Պետք է հաստատվի ռազմական դիկտատուրա. ազգային ուժերը աշխարհաժողով են ստեղծում

Կիրակի օրը Մատենադարանի հարևանությամբ ազգային ուժերի մի շարք ներկայացուցիչներ նախաձեռնել էին աշխարհաժողով, որը, նրանց խոսքով, հանդիսանում է ազգային ուժերի համախմբման հարթակը։ Աշխարհաժողովի ժամանակ ելույթ էին ունեցել մի շարք անձինք, այդ թվում՝ պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած ռազմական գործիչ Վահան Բադասյանը, Պավլիկ Մանուկյանը և այլք։ Նրանք բոլորը խոսում էին ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին։

Վահան Բադասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ աշխարհաժողովը ստեղծել են՝ ելնելով երկրում ստեղծված բարդ իրավիճակից, և առաջիկայում այս ֆորմատի շրջանակներում կոնկրետ գործողությունների են դիմելու, որին ականատես կլինեն բոլորը։

«Մեր երկիրը գտնվում է աղետալի վիճակում։ Ամբողջ ազգն է այդպես կարծում՝ և՛ հները, և՛ նիկոլականները, և՛ մենք՝ հայրենասերներս։ Իրավիճակը իսկական քաոս է, որի պատասխանատուն օրվա իշխանությունն է, իսկ մեղավորները այսօրվա դավաճաններն են ու թշնամին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու իր ընտանիքի։ Նրանք թուրքեր են, քանի որ միայն դավաճան մարդը՝ թուրքը, կարող էր նման կերպ վարվել, դավաճանել հեղափոխությանը, չպատժել հներին, հանցագործներին, քաղաքական գնահատական չտալ նախկիններին, չբարեփոխել դատաիրավական համակարգը։ Միայն ծաղկաքաղ արեց մարտի 1-ը, որի մեղավորը ինքն էր։ 2.5 տարի ձգելուց հետո նա կատարեց ռազմական խոշոր հանցագործություններ, որոնցից մեկը սպառազինություն ձեռք չբերելն էր, առանց հրթիռների Սու-եր ձեռք բերելը։ Պատերազմի ժամանակ մոբիլիզացիա չհայտարարեց և միայն լայվով էր զորահավաք իրականացնում։ Այս բոլոր գործողությունները բերեցին կապիտուլյացիայի»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ վերը թվարկվածներն էլ իրենց ստիպել են հավաքվել աշխարհահավաքի շրջանակներում։

Նրա խոսքով՝ աշխարհաժողովը կառավարման մոդել է, որը յուրահատուկ է միայն հայերին։ Պատմության ժամանակ, ըստ Բադասյանի, մենք ունեցել ենք կառավարման այդ մոդելը։ Աշխարհահավաքի մասնակիցները բոլորը հավասար ձայնի իրավունք ունեն՝ ռամիկ, թե իշխան: «Պատմության ընթացքում՝ հենց նման իրավիճակներում, մենք ունեցել ենք աշխարհաժողով, և այդ աշխարհաժողովի որոշումով երկու անգամ արքա է գահընկեց արվել։ Աշխարհաժողովը իրավունք ունի նաև հոգևոր դասի վերնախավին՝ կաթողիկոսին, փոխելու։ Իրավունք ունի առաջարկներ ներկայացնելու։ Մենք այսօր դիմել ենք աշխարհաժողովի՝ մերժելով նախկիններին ու ներկայիս՝ Նիկոլի վերնախավին»,- ասաց Բադասյանը։

Մեր հարցին՝ ինչպես են պատրաստվում իշխանությունը փոխել աշխարհաժողովի միջոցով, Բադասյանը պատասխանեց. «Դա արդեն առաջիկայում կտեսնեք։ Առաջարկներ շատ կան, պետք է դրանք աշխարհաժողովում հենց քննարկվեն։ Առաջարկներից մեկն այն է, որ Հայաստանում ստեղծվի ռազմական խորհուրդ, որը զբաղվելու է ամեն ինչով և սահմանելու է ռազմական դիկտատուրա։ Երկրում պատերազմական իրավիճակ է, և իմ կարծիքով՝ պետք է ստեղծվի ռազմական դիկտատուրա, պետք է ստեղծվի տնտեսություն, որը պետք է ժամանակավոր ղեկավարի աշխարհաժողովի խորհուրդը։ Այնուհետև հունի մեջ ընկնելուց հետո արդեն իշխանությունը կփոխանցվի նորմալ քաղաքական ուժերի։ Մենք այս աշխարհաժողովի մոդելով ժխտելու ենք աշխարհում ընդունված կառավարման քաղաքական կուսակցությունների մոդելն ու դերը։ Այսօր ոչ մի քաղաքական կուսակցություն իրավասու չէ այս պրոբլեմը լուծելու։ Դա ժողովրդի գիտակից մասի գործն է, որն էլ կանի իր գործը»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ առաջիկայում իրենք գնալու են մարզեր, առաջարկներ են բերելու, և վերջում արդեն կլինեն կոնկրետ գործողություններ, որոնց մասին առայժմ չեն խոսի։

Գյումրու «Ազգային արժեք» գիտավերլուծական ակումբի ներկայացուցիչ, մանկավարժ Արմեն Ներսիսյանն էլ համարում է, որ ճգնաժամից դուրս գալու աշխարհաժողովային մոդելը ենթադրում է ներկայի միջոցով քաղաքակրթական ժառանգության փոխանցում ապագային։ Նրա խոսքով՝ աշխարհաժողովը, որպես պատմությամբ ապացուցված արդյունավետ գործիք, դառնալու է ազգային կառույցների, ազգային ուժերի և անհատների գործակցության հարթակ։ «Ժամանակակից կառավարման մոդելները ստեղծել են մի իրավիճակ, երբ հանրային գործընթացներին հնարավոր է մասնակցել միայն պոպուլիզմով։ Աշխարհաժողովը դառնալու է խորը, ազգային գաղափարների, մտքերի համագործակցության երաշխավոր։ Աշխարհաժողովը դառնալու է երկրում առկա ճգնաժամը հաղթահարելու արդյունավետ գործիք։ Այսօր առկա գործիքներով, ուժերով գնալ ընտրության, սպասարկել ապիկար իշխանության օրակարգը՝ անթույլատրելի է։ Մենք նորից պետք է վերագտնենք հաղթող հայի կոդը»,- կարծում է Ներսիսյանը՝ ավելացնելով, որ «ապագայի ալգորիթմները կիրառվելու են այսօր»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում