Քիչ առաջ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաշվառման քննական բաժնում («ՄՌՕ») ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության (6-րդ վարչություն) դիմակավորված աշխատակիցները հատուկ գործողության շրջանակներում ձերբակել են բաժնի աշխատակցուհուն:
ՀՀ ոստիկանության տեղեկատվական բաժինը չհերքեց և չհաստատեց լուրը՝ խոստանալով ավելի ուշ տեղեկացնել:







































