Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարող է տեղափոխվել հայկական ակումբ:
Այս մասին գրում է Sport24-ը: Ըստ պարբերականի, Կարապետյանը մոտ ապագայում «Տամբով»-ից կտեղափոխվի Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմ` «Արարատ-Արմենիա»: Տեղափոխության հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն:
Ընթացիկ մրցաշրջանում «Տամբով»-ի կազմում Կարապետյանը մասնակցել է 16 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ:








































