Wednesday, 24 04 2024
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Տեղեկատվության հանդեպ հավատի իսպառ ոչնչացման գործում իր անուրանալի ներդրումն ունեցավ նաև ընդդիմությունը

Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում իշխանությունների կողմից վարված տեղեկատվական քաղաքականության հանդեպ հանրային վստահությունը, ինչպես հայտնի է, չափազանց տուժեց։

Եթե այդ ամենը մի փոքր քաղաքագիտորեն ձևակերպենք, ապա լավատեսության, հոռետեսության չափաբաժինների ճշգրիտ բալանս ապահովված չէր ու դա էլ աղերս չուներ իրատեսության հետ․

ա) պատերազմի թատերաբեմում իրավիճակը հուսադրող չէր (պաշտոնական տեղեկատվությունը ուշացումով ու սոսկ տողատակերով էր հայկական կողմի նահանջների մասին տեղեկատվությունը հաղորդում․ նախ Արցախի հարավում իրերի դրության մասին քարտեզի հրապարակումը, որտեղ տեսանելի էր Վարանդայի, Ջրականի անկումը, ապա Հադրութից նահանջելը՝ երբ նշվեց, թե մարտեր են ընթանում քաղաքի մատույցներում, կամ որ դիվերսիոն խումբ է մտել, ապա Շուշիի մատույցներում ընթացող մարտերի, անվտանգության նկատառումներով Բերձորի ճանապարհի փակ լինելու մասին տեղեկությունները, որոնք կամ տակտիկական բնույթի անհաջողություն էին թվում, կամ չէին նկատվում ու ստվերվում էին համընդհանուր մթնոլորտ ձևավորող “Հաղթելու ենք” կարգախոսի տակ),

բ) Ռուսաստանի դաշնության նախագահի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցություններում էլ դրանց բովանդակությունը հայկական կողմի հաղթանակն ապահովելու մասին չէին, այլ պատերազմը Ադրբեջանի քմահաճույքներով ու պահանջներով կանգնեցնելու, իսկ պաշտոնական տեղեկատվական քաղաքականությունը նման դիպաշարի համար “վթարային ելք” չէր նախատեսում։

գ) իհարկե, երեք կարևոր հանգամանք օբյեկտիվորեն պետք է պայմանավորեին պատերազմի մեջ գտնվող երկրի քարոզչության մեջ մարտական ոգին պահպանելու անհրաժեշտությունը․ 1) առաջանգծում պաշտպանական համակարգը չփլուզելու, կենաց մահու կռիվ տվող զորքին չբարոյալքելու հրամայականը, հատկապես երբ տեղում դա անող “խմբեր” են եղել ըստ տարբեր արաժանահավատ վկայությունների (“հողերը տրված են, ձեր կյանքը փրկեք” և այլն), 2) աշխարհում չկա պատերազմի ձեռնոցն ընդունած մի պետություն, որը պատերազմի կամպանիան տարած լինի “պարտվում ենք”, “պարտվելու ենք” կարգախոսով, 3) մի կողմ թողնելով պաշտոնական խողովակներով արված ակնարկները “տակտիկական նահանջի” մասին, որը նշանակում էր, որ հակագրոհ լինելու է, տեղերից էլ շատ սովորական հրամանատարներից ու մարտիկներից ազդանշաններ էին գալիս, որ հայկական կողմը չի հրաժարվել կորսված տարածքները հակագրոհով ետ վերցնելու նպատակից, իսկ որոշ դեպքերում դրանք անգամ պսակվել էին կարճաժամկետ հաջողությամբ /օրինակ Ջրականը/․ իհարկե Շուշիի հետ կատարվածը ցույց տվեց, որ նախ Ստեփանակերտում, ապա քիչ անց Երևանում վերանայվեց այդ ամենն ու որոշում ընդունվեց համաձայնել Լավրովի պլանով հրադադարին։

Այդուհանդերձ, այս ամենը նկարագրվեց ցույց տալու համար, որ հանրային հաղորդակցության ու տեղեկատվական քաղաքականության մեջ իրականության ու ցանկալիի սահմանագիծը ճիշտ պետք է որոշվեր ու որոշվի։ Հենց այդ քաղաքականության մեջ լավատեսության, հոռետեսության ու իրատեսության չափաբաժանների խախտումն էր նաև պատճառը, որ հասարակության մոտ նախ առաջացրեց բուռն դժգոհություններ ու շոկ նոյեմբերի 9-ին կայացված որոշումների վերաբերյալ, Արցախի ու Հայաստանի պաշտոնյաներին ստիպելով հաջորդած ամիսներին արդարանալ, բացատրել, թե որտեղից ու ինչպես ծնվեց այդ “հետևանքը”, ապա խարխլեց պաշտոնական տեղեկատվության հանդեպ հանրային վստահությունը նաև պատերազմից անմիջապես հետո։ Այն աստիճան, որ հակառակորդի կամ երրորդ կողմի պատրաստած “մեդիատեռորի պրոդուկտները” արագորեն ներթափանցում էին մեր ինֆորմացիոն տարածություն, շատ դեպքերում հանրության ինչ-որ շերտերի ավելի արժանահավատ թվում, քան դրանց պաշտոնական հերքումները։

Սակայն տեղեկատվության հանդեպ հավատի իսպառ ոչնչացման գործում իր անուրանալի ներդրումն էլ ունեցավ իշխանության տապալման խնդիր դրած ընդդիմությունը։ Ընդդիմությանը թվաց, որ եթե իշխանության տրամադրած տեղեկատվությանն այլևս հանրությունը չի վստահում, ապա կարելի է բոլոր տեսակի ֆեյք լուրերով ավելի մեծացնել հանրության վախերը, ատելությունը իշխանության հանդեպ, ընդհուպ հակառակորդի մեդիատեռորի ու ինֆոդիվերսիաների փաթեթները լայնորեն տարածելով․․․ Հաշվարկը շատ տեսանելի էր՝ այն աստիճան խորացնել անվստահությունը, որ իշխանության տապալումը հեշտանա․․․․ Սակայն ընդդիմությունն էլ չհասկացավ, որ հենց այդ գայթակղությանը տրվելով փորում է իր հանդեպ հանրային վստահության գերեզմանը ու իր կողմից ապահովված տեղեկատվական հոսքերը միառժամանակ հետո մերժվելու են, իսկ վստահությունը զրոյանալու է նաև իրենց հանդեպ, իսկ դա նախկինում էլ բարձր չի եղել․․․ Թերևս այս ամենում միակ լավ հետևանքն այն էր, որ ընդդիմության ու նրա խողովակներով հակառակորդի ինֆոդիվերսիաների ներթափանցման խողովակներն էլ սահմանափակվեցին։ Սակայն տոտալ վատ հետևանքն էր, որ եթե իշխանության տեղեկատվական քաղաքականության հանդեպ վստահությունը նվազել էր անմիջապես հրադադարի հաջորդ օրը, ապա ընդդիմությունը կորցրեց վստահություն ձեռք բերելու իր շանսը դրանից հետո՝ կարճաժամկետ գայթակղություններին տրվելու ու ոչ պակաս անգրագետ վարվելով տեղեկատվական հոսքերի կառավարման խնդրի հետ։

Այսպիսով՝ իշխանության խոշորագույն վիրպումը իր տեղեկատվական հոսքերում լավատեսության գերդոզան էր, իսկ ընդդիմության տեղեկատվական հոսքերում մյուս ծայրահեղությունն էր՝ հոռետեսության գերդոզավորմամբ․․․ Ու երկու տեղեկատվական հոսքերում էլ իրատեսական բալանս ապահովված չէր։

Ու սա միշտ մեր հետ պատահելու է, երբ անտեսենք գիտությունը ու մեզ թվա, թե ամեն ինչ ճիշտ ենք անում, ամեն ինչ գիտենք, իսկ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ ղեկավարեն տեղեկատվական քաղաքականությունը։

Մնացածի համար զարմանալ պետք չէ, այլ միայն տխրել է պետք․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում