Բրազիլիայում վթարի է ենթարկվել «Պալմաս» ակումբի նախագահին և խաղացողներին տեղափոխող ինքնաթիռը, հաղորդում է Pledgetimes-ը:
Օդանավում են եղել Գիլհերմե Նոեն, Լուկաս Պրաքսեդեսը, Ռանուլեն և Մարկուս Մոլինարին, թիմի նախագահ Լուկաս Մեյրան, ինչպես նաև օդաչուն: Նրանք բոլորը զոհվել են:
«Պալմաս»-ը հանդես է գալիս Բրազիլիայի չորրորդ դիվիզիոնում: