Royal Dutch Shell նավթագազային ընկերությունը կարող է համարյա կես միլիարդ դոլար վճարել (մոտ 410մլն դոլար) Նիգերիայում տեղի ունեցած նավթի արտահոսքի համար: Հինգշաբթի օրը գրել է The Financial Times թերթը:
Նախօրեին Shell-ն իրեն մեղավոր է ճանաչել Նիգերիայի հարավային Դելտա նահանգում երկու խոշոր արտահոսքերի համար: Ընկերության ներկայացուցիչներն ընդունել են, որ արտահոսքը տեղի է ունեցել սարքավորումների անսարքության հետևանքով, այլ ոչ թե տեղի բնակիչների կողմից վայրագ դրսևորումների արդյունքում:
Ավելի վաղ, աղտոտված տարածքում ապրող տեղի Բոդո ցեղը ներկայացնող փաստաբանները հայտարարել են, որ գործը Shell-ին կարող է միլիոնավոր դոլարներ արժենալ: