Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Պատերազմից հետո Վրաստանի համար նոր իրավիճակ է ստեղծվում. Թբիլիսիին մտահոգում է ռուսական ակտիվությունը տարածաշրջանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

– Պարոն Մելիքյան,  Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների միջև երեկ հանդիպում  տեղի ունեցավ։ Հայաստանում կադրային փոփոխություններից և Վրաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո ի՞նչ առաջնահերթություններ կմատնանշեք երկկողմ հարաբերություններում։

Վրաստանում ընտրություններից հետո արտգործնախարարը մնաց իր պաշտոնում։ Բացի մեկ նախարարի փոփոխությունից, մնացածն իրենց տեղում են մնացել։ Հիմա շատ կարևոր է, որ երկու արտգործնախարարների միջև կոնտակտ հաստատվի։ Անցած կորոնավիրուսային տարուց հետո այս տարվա մեջ քաղաքական երկխոսությունը պետք է ակտիվանա։ Մի կողմից սահմանափակումները մի քիչ թեթևացել են, թեպետ երկու երկրներում էլ երկրորդ ալիքն է այժմ։ Հիմա կա կարիք, որ ակտիվ քաղաքական երկխոսություն լինի, ինչն առավել կարևոր է անցած տարվա պատերազմից հետո ստեղծված նոր քաղաքական իրականության, ստատուս-քվոյի ֆոնի վրա։ Սա Վրաստանի վրա կարող է ուղիղ ազդեցություն ունենալ, թեպետ դեռ վաղ է խոսել, որ այս պահի դրությամբ արդեն իսկ Վրաստանի վրա ազդեցություն եղել է։ Բայց որոշ չափով այս տարվա ընթացքում զգալի փոփոխություններ կարող են տեղի ունենալ։

Պարզ է, որ պատերազմի ընթացքում խաղաղապահ առաքելություն իրականացնելով Արցախում, Ռուսաստանը ամրացրեց իր դիրքերը, ինչը Վրաստանի համար մտահոգություն է առաջացնում։ Այս պարագայում, եռակողմ համաձայնագրի ֆոնի վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ֆոնին այլ իրավիճակ է ստեղծվում։ Մինչև պատերազմը Վրաստանն այլընտրանք չունեցող ուղի էր, որը միացնում էր Ադրբեջանը Թուրքիայի հետ, և բոլոր ենթակառուցվածքները անցնում էին իրենց տարածքով։ Մոսկվայում հունվարի 11-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսք գնաց այն մասին, որ պետք է աշխատանքային խումբ ձևավորվի ենթակառուցվածքների ապաշրջափակման համար։ Եթե այդպիսի հեռանկար լինի՝ ուղիղ ազդեցություն կլինի Վրաստանի տնտեսության վրա, որպես տարածաշրջանային խաղացողի կարգավիճակի վրա։ Եթե նախկինում Վրաստանը շատ չէր խորանում տարածաշրջանային գործընթացների վրա, պարզապես ֆիքսում էին, որ իրենց համար կարևոր է տարածաշրջանային կայունությունը, պատերազմ չլինի, որ այն չազդի նաև ներդրումային մթնոլորտի վրա, այժմ իրավիճակն այլ է։ Չնայած իրենց արտաքին քաղաքականությունը շարունակում է եվրաատլանտյան լինել, և նույնիսկ վերջին արդյունքների հիման վրա, իշխող թիմը հայտարարեց, որ 2024 թվականին հայտ են ներկայացնում ԵՄ անդամ լինելու համար, իմ կարծիքով՝ պատերազմի արդյունքում իրենց մոտ կձևավորվի ավելի ակտիվ, ներառական քաղաքականությունը նաև այս տարածաշրջանում։ Իրենք տարածաշրջանից դուրս չեն գալու, ուստի, իրենց եվրաատլանտյան կուրսի հետ մեկտեղ պետք է շատ ակտիվ ու խելացի տարածաշրջանային քաղաքականություն վարեն, որ կարողանան իրենց դիրքերը որոշ մասով պահպանեն։ Եթե կլինեն տարածաշրջանային ենթակառուցվածքային նոր նախագծեր, իրենք պետք է ձգտեն դրանց մասը լինել և ոչ թե արժանան Հայաստանի ճակատագրին՝ դուրս մնալով այդ նախագծերից։

– Հայաստանում ակտիվ են Սյունիքում երկրորդ ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտության մասին խոսակցությունները։ Սա կարո՞ղ է Վրաստանին մտահոգել։

– Ընդհանրապես պետք է ֆիքսենք, որ 2008 թվականից հետո պաշտոնական Թբիլիսին Ռուսաստանի հանդեպ բացասական դիրքորոշում ունի։ Նրանք Ռուսաստանը համարում են թշնամական, օկուպանտ երկիր, ուստի որևէ ակտիվություն Ռուսաստանի կողմից այս տարածաշրջանում իրենց համար սպառնալիք ու մեծ ռիսկեր պարունակող իրադրություն է։

Հայաստանում երկար տարիներ է տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան և այս իմաստով կար ըմբռնում, որ դա բխում է Հայաստանի ազգային շահերից։ Մենք նույն կերպ էինք մոտենում հարցին, երբ իրենք հարաբերությունները զարգացնում էին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, զորավարժություններ անցկացնում։ Այս պարագայում ևս՝ չնայած կան ռիսկեր, մտահոգություններ, Ռուսաստանի ակտիվացման ֆոնին էլ իրենք փորձում են եվրաատլանտյան գործընկերների հետ հարաբերություններն ակտիվացնել։ Մի քանի օրից ԱՄՆ-ում կհաստատվի նոր վարչակազմ, և մենք կտեսնենք, թե ինչպիսի քաղաքականություն իրենք կորդեգրեն։ Իրենք այս նոր իրականությանը ևս պետք է ադապտացվեն։ Եթե Վաշինգտոնն անցնի հաջորդ փուլ, ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը խորանա, Վրաստանն էլ կարող է այստեղ որոշակի դիվիդենտներ շահել ու գուցե Արևմուտքի ներկայությունը Վրաստանում շատանա։ Եթե Բայդենը շարունակի Օբամայի ժամանակվա ավելի մեղմ քաղաքականությունը, կամ գուցե այն մակարդակի վրա պահի հարաբերությունները, որ կար մինչ այժմ, այս պարագայում Վրաստանի ակտիվության շրջանակն էլ կնեղանա։

– Վրաստանին ամեն դեպքում չի կարող չհետաքրքրել ռուս-թուրքական համագործակցությունը այս տարածաշրջանում․ կա՞ այնտեղ գիտակցություն, որ դա իրենց ևս օգուտ բերել չի կարող։

Իրենց համար ևս այդ համագործակցությունը այնքան նախընտրելի չէ, քանի իրենք Թուրքիային ընկալում են որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր ու ՆԱՏՕ-ի խոշորագույն ներկայացուցիչը տարածաշրջանում։ Չնայած Թուրքիային նրանք ՆԱՏՕ-ի պրիզմայով են դիտարկում, բայց որոշ չափով կա մտահոգություն Վրաստանում Թուրքիայի ակտիվության ու ներգրավվածության հետ կապված։ Փակ հանդիպումներում շատ փորձագետներ խոսում են այդ մասին։ Օրերս մուսուլմանների ու քրիստոնյաների միջև էլ բախումներ տեղի ունեցան, ու այդ բախումների հետ կապված՝ Վրաստանի ազգայնական թևը մեղադրում էր հենց Թուրքիային։ Այն Աջարիայում մեծ ներկայություն ունի ու այն գյուղը, որտեղ եղան այդ բախումները, ցանկություն կար նոր աղոթարան կառուցելու, ինչը տեղի քրիստոնյաներին դուր չեկավ ու բերեց բախումների։

Գուցե եթե ակտիվորեն շարունակվի ռուս-թուրքական համագործակցությունը, այդ դժգոհությունը ավելի տեսանելի դառնա։ Մենք պետք է դիտարկենք նաև հետևյալը. եթե Վրաստանի եվրաատլանտյան քաղաքականությունը չի փոխվում, իսկ ՆԱՏՕ-ում Թուրքիան մնում է տարածաշրջանային խոշորագույն խաղացողը, ապա Վրաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները չի վատացնի։ Անկախ նրանից՝ իրենց դուրը կգա, թե ոչ, իրենք ստիպված են աշխատել։ Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվում, բայց այդ հարաբերությունները զարգացնելով՝ իրենք ցույց են տալու, որ այդ ուղին են ընտրել ու իրենք ևս ցանկանում են ինտեգրվել այդ դաշինքին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում