Ռուսական նոր՝ հինգերորդ սերնդի Су-57 կործանիչը, կարող է դառնալ Aero India 2021 ավիաշոուի մասնակից: Այն տեղի է ունենալու փետրվարին՝ Բանգալորում: Այդ մասին հաղորդում է The Economic Times-ը՝ վկայակոչելով միջոցառման կազմակերպիչների շրջանում իր աղբյուրները:
Այդ իրադարձությունը կարող է Հարավային Ասիայում Су-57-ի դեբյուտը դառնալ: Ինչպես նշում է պարբերականը, կործանիչը կարող է համալրել Հնդկաստանի զինված ուժերի ավիացիոն պարկը, քանի որ կողմերը դրա արտադրության բանակցություններ են անցկացրել:
Բացի ռուսական նորույթից, ավիաշոուին, որը կանցկացվի փետրվարի 3-5-ը, կարող է ներկայացվել ամերիկյան ռազմավարական B-1 կործանիչը: