Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հուզված ասաց. «Դուք հասկանո՞ւմ եք, որ մենք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը և հիմա կորցնում ենք Հայաստանը»:
Տեղից հնչած ռեպլիկին պատասխանելուց հետո ԱԺ փոխնախագահի կոռեկտության կոչին Աբովյանը պատասխանեց. «Ձեր խմբակցության անդամին կոռեկտության կոչ արեք»:
«Սաղ վարի եք տվել, մեղադրում եք ընդդիմությանը: Դուք ո՞ր ժողովրդին եք ներկայացնում՝ էն ժողովրդի՞ն, որի արժանապատվությոնը մնաց օկուպացված Շուշիում: Ե՞րբ եք հեռանալու»,- իր հարցը հնչեցրեց Արման Աբովյանը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասաց, որ Արման Աբովյանը հարցը գրավոր ներկայացնի:
Մանրամասն՝ տեսանյութում: