Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ի պատասխան ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի բարձրացրած հարցերի ասաց. «Այնքան հարց տվեցիք և ակնկալում եք բոլոր այդ հարցերին ստանալ պատասխան… պիտի հուսախաբ անեմ: Բայց գլխավոր ձեր որակավորումներին կփորձեմ տալ պատասխան: Ես կոչ եմ անում ապագայում լինել հարգալից, կրթության, գիտության և մշակույթին վերաբերող հարցերը ձևակերպել մշակույթ տվող բառապաշարով, իսկ եթե մեղադրանքներ կան, բերել փաստեր: Որևիցե հակահայ, հակագիտական միտումներ, ուրվականներ, դավադրություններ գոյություն չունեն: Խնդրում եմ «հակահայ» բառը հանեք ձեր բառապաշարից»:
Մանրամասն՝ տեսանյութում: