Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
Այժմ քննարկվում է Հայաստանի և Ղազախստանի միջև ՀՀ նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Ինչպես նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, նավթամթերքը Ղազախստանից Հայաստան կառաքվի առանց մաքսատուրքի:
«Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե դա ինչ ազդեցություն կունենա բենզինի կամ դիզվառելիքի գնի վրա` գնանկման իմաստով. «Այդպիսի հաշվարկ ունե՞նք, թե՞ ոչ»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































