Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Սահմանադրական բարեփոխումները «ջրվեցի՞ն». պատերազմից հետո ոչ մի նիստ չի կայացել, որոշ անդամներ էլ հրաժարվել են մասնակցել նիստերին

Պատերազմի ամբողջ ընթացքում և դրա ավարտից մինչ օրս Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ոչ մի նիստ չի գումարել, որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մասնագիտական հանձնաժողովում ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ «Վերջին նիստը պատերազմից առաջ է եղել։ Պատերազմի ընթացքում բոլորը զբաղված էին, հիմա էլ շատերը մտածում են, որ դրա ժամանակը չի»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ անվիճելի է, որ հիմա ավելի կարևոր հարցեր կան, բայց մեծ խնդիրներ ունենալը չի նշանակում, որ մնացած հարցերը պետք է անկարևոր դարձնել։ «Բայց դա նույնն է, որ մաքրուհին ասի՝ երկրում լուրջ խնդիրներ կան, մաքրության ժամանակը չի։ Ամեն մի մասնագիտության տեր մարդ, որ ասի, թե իր գործի ժամանակը չի, ավելի կարևոր հարցեր կան, տենց չի լինի։ Այո, տարածքային կորուստներ ունենք, զոհեր ունենք, գերիների առաջնահերթ հարց ունենք, բայց դա չի նշանակում, որ մնացած հարցերը պետք է երկրորդվեն կամ առհասարակ անտեսվեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Մեր հարցին՝ պնդելո՞ւ է, որ մասնագիտական հանձնաժողովը նիստեր հրավիրի, ավարտին հասցնի աշխատանքները, Իոաննիսյանը պատասխանեց. «Ես հիմա էլ եմ պնդում, բայց ես այս հարցում փոքրամասնություն եմ»։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հրաժարվել է մասնակցել մասնագիտական հանձնաժողովի նիստերին, քանի որ ներկայումս սահմանադրական բարեփոխումները արդիական հարց չի համարում։ «Ես հրաժարվել եմ մասնակցել նիստերին, քանի որ դա հիմա արդիական խնդիր չի։ Եթե նիստեր էլ գումարվեն, ես չեմ մասնակցելու»,- ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ հանձնաժողովի նիստերին չի մասնակցում նաև ԱԺ մյուս ընդդիմադիր՝ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանը։

«Առաջին լրատվական»-ը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանից փորձեց պարզել՝ հանձնաժողովի աշխատանքները ավարտին հասցվելո՞ւ են, թե՞ ոչ։ Կիրակոսյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։

Հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչ, պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրավասու չէ հանձնաժողովի ճակատագրի վերաբերյալ մեկնաբանություններ անել, հարցերի պատասխանել և հորդորեց հանձնաժողովի հետագա գործունեության հետ կապված հարցերն ուղղել հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանին։ «Հանձնաժողովի ճակատագրի, աշխատանքների, կազմակերպչական հարցերի վերաբերյալ բոլոր հարցերին իրավասու է պատասխանել միայն հանձնաժողովի նախագահը»,- ասաց Հովակիմյանը։

Մեր հարցին՝ ինքը, որպես իշխանական պատգամավոր, կարևորո՞ւմ է անգամ այս փուլում սահմանադրական բարեփոխումների աշխատանքները ավարտին հասցնելը, Հովակիմյանը պատասխանեց. «Իհարկե, կարևորում ենք։ Սահմանադրական բարեփոխումները մեր երկրին օդ ու ջրի պես պետք են՝ նաև հաշվի առնելով այն իրողությունները, որոնց միջով անցել ենք։ Սահմանադրական բարեփոխումները շատ կարևոր են մեզ համար»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը դեռևս անցած տարվա հոկտեմբերի վերջին պետք է ներկայացներ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը։ Այդ ժամկետը մեկ անգամ արդեն երկարացվել էր, սակայն պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ հայեցակարգը այդպես էլ չներկայացվեց։ Հիմա առհասարակ հանձնաժողովի հետագա գոյությունն է կասկածի տակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում