Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշից (ՁԻԱՀ) մահացել է 33-ամյա մի տղամարդ։ Սա օգոստոսին Վրաստանում ՁԻԱՀ-ի մահացության առաջին դեպքն է։
Ընդհանուր առմամբ այս տարի ՁԻԱՀ-ից մահացել է 66 մարդ, որոնցից 55-ը տղամարդիկ են։ Ընթացիկ տարում Վրաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ով վարակվելու 251 դեպք։ Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում բուժում է ստանում 900 մարդ։








































