ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնից կհեռանա հունվարի 20-ի վաղ առավոտյան՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը: Այս մասին հայտնում է New York Post- ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Թրամփը Մերիլենդի Էնդրյուս ռազմաօդային բազայում հրաժեշտ կտա իր աջակիցներին և նախկին աշխատակիցներին: Հրաժեշտի արարողությանը հրավիրվածները պարտավոր են լինել առավոտյան 7.15-ին:
Այսպիսով, պետության գործող ղեկավարը կխախտի իր իրավահաջորդին երդման ուղեկցելու դարավոր ավանդույթը: Փոխարենը նա առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում կհեռանա Սպիտակ տնից և կթռչի Ֆլորիդայում գտնվող Մար-Ա-Լագոյի իր նստավայր:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ներկա չի լինի Բայդենի երդմնակալությանը, քանի որ կարծում է, որ ընտրությունները գողացվել են: