Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Մտահոգություն կա. սա կլինի լիարժեք քա՞յլ, թե՞ կիսաքայլ»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նրա կարծիքով` այս օրենքը չի հասնի իր առջև դրված նպատակին. «Բոլոր գործերը կգնան Վճռաբեկ դատարան և կարժանանան էն բախտին, ինչին մենք չէին ցանկանա, որ արժանանային: Գուցե Վճռաբեկում ստեղծվի ևս մեկ պալատ, որտեղ կքննվեն այդ հարցերը»:
Մանրամասն՝ տեսանյութում: