Բելառուսն 98 կետով իր տեղը զիջել է Numbeo ռեսուրսի անվտանգ երկրների վարկանիշում:
2020 թվականի սկզբին Բելառուսը 129 երկրների շարքում զբաղեցնում էր 16-րդ տեղը և գտնվում էր Խորվաթիայի և Դանիայի միջև: 2021 թվականի սկզբի դրությամբ հանրապետությունը 135 երկրների շարքում զբաղեցնում է 114-րդ հորիզոնականը և այժմ գտնվում է Դոմինիկյան Հանրապետության և Քենիայի միջև:
Վարկանիշում առաջատարն է Քաթարը, իսկ վերջին տեղում՝ Վենեսուելան է:
Numbeo ծառայությունը վիճակագրություն է կազմում տարբեր երկրներում կյանքի որակի վերաբերյալ: Հանցավորության և անվտանգության ինդեքսը հիմնված է կայքի օգտատերերի շրջանում անցկացված հարցումների վրա: