Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ երկրի կառավարությունը հասնելու է Կուրիլյան կղզիների հարավային հատվածի խնդրի վերջնական լուծմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հյուսիսային տարածքների հարցը (այդպես են Ճապոնիայում անվանում Կուրիլների հարավային հատվածը) չպետք է փոխանցվի սերունդներին «…» անհրաժեշտ է վերջակետ դնել այս հարցում»,- շեշտել է վարչապետը խորհրդարանի նստաշրջանի բացմանը՝ ծրագրային ելույթի շրջանակում:
Ճապոնիայի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ ձգտելու է Մոսկվայի հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացման, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքման։









































