Պուտինի հորեղբոր թոռը՝ Ռոման Պուտինը, պատրաստվում է ոստիկանությանն ու արտակարգ իրավիճակների ծառայություններին վաճառել հատուկ թռչող սարքեր, որոնք ինքնաթիռների և ուղղաթիռների հիբրիդ են: Հատուկ այս նպատակով Ռոման Պուտինը բացելու է գործարան:
Այստեղ նա արտադրելու է այս մեքենաներից՝ հիրոկոպտերներից, որոնք լինելու են ֆրանսիական Xenon ընկերության հենքի վրա: Коммерсант-ի տեղեկություններով՝ արդեն մոտ ապագայում Ռոման Պուտինը կստանա մոտ 200 մեքենայի պատվեր:
Սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինները լավ աշխատանքի են անցնում Ռուսաստանում: Օրինակ՝ Վլադիմիր Պուտինի հորեղբոր որդին՝ Իգոր Պուտինը (Ռոմանի հայրը), ՙՄաստեր՚ բանկի փոխտնօրենն էր, իսկ հիմա աշխատում է խողովակաշինական մեծ ընկերությունում:










































