Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման նստաշրջանի հերթական նիստը:
Գերիների և անհետ կորածների ընտանիքներին պետական նպաստ տրամադրելու հարցի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ նախորդ կարգավորումներով խախտվում է անմեղության կանխավարկածը. «Այս դեպքում պետք է որոշ ժամանակ ծառայողական քննություն անցկացվի, և 3 ամսից է անձը ճանաչվում անհետ կորած»:
«Կարգավորումներն արված են դզել-փչելու մեթոդով, և մենք առաջարկում ենք հիմնարար փաթեթ, որով բոլոր այդ քաղաքացիների ընտանիքները կստանան 200 հազար դրամի պետական աջակցություն»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































