Վաշինգտոնի կենտրոնում, որտեղ հունվարի 20-ին պետք է տեղի ունենա ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը, մի կին է ձերբակալվել՝ անցակետն անցնելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է MSNBC հեռուստաալիքը:
Նշվում է, որ ներկայում քաղաքում բազմաթիվ անցակետեր են տեղադրված:
Հեռուստաալիքը հավելում է, որ կինը փորձել է անցնել անցակետով՝ «մետաղադրամ» ցույց տալով և պնդելով, որ ինքը իրավապահ մարմինների անդամ է:
Հետո նա փորձել է հեռանալ, բայց նրան ձերբակալել են:
«Նա այժմ զննում է անցնում հոգեբուժական հոսպիտալում»,- նշել է հեռուստաալիքի թղթակիցը։