ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Կամալա Հարիսը վաղաժամկետ կլքի սենատորի իր պաշտոնը երկուշաբթի, հունվարի 18-ին, հայտնում է Associated Press- ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։ Աղբյուրները նշում են, որ Հարիսի տեղը նրա պաշտոնավարման ժամկետի մնացած երկու տարում կզբաղեցնի դեմոկրատ Ալեքս Պադիլյան, որը կդառնա Կալիֆոռնիայից առաջին լատինաամերիկացի սենատորը:
Հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալության արարողությունը: