ՌԴ ժամանելուց հետո ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բերման է ենթարկվել «Շերեմետևո» օդանավակայանում:
Նավալնիի փաստաբանին թույլ չեն տվել ուղեկցել նրան: Դրանից առաջ Նավալնին հրաժեշտ է տվել կնոջը՝ Յուլյային:
ՊԻԴԾ-ի Մոսկվայի վարչությունը պաշտոնապես հաստատել է Նավալնիի կալանավորումը: Նշվում է, որ Նավալնին կալանավորվել է «փորձաշրջանի բազմակի խախտումների համար» (խոսքը «Իվ Ռոշեի» գործի մասին է): Այժմ դատարանը պետք է ընտրի քաղաքական գործչի խափանման միջոցը: Մինչ այդ նա կգտնվի կալանքի տակ: