Thursday, 18 04 2024
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

Թուրքիան ժամանակավորապես «վերադառնում» է Հարավային Կովկաս. Zerkalo

Ադրբեջանական Zerkalo թերթում հրապարակվել է ադրբեջանցի լրագրող և քաղաքագետ Ռաուֆ Միրկադիրովի «Թուրքիան ժամանակավորապես «վերադառնում» է Հարավային Կովկաս» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Պարզվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի մեկօրյա ադրբեջանական այցն ունեցել է «պատմական նշանակություն»։ Ծայրահեղ դեպքում այդպես է կարծում Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը։

Անմիջապես հարց է ծագում. ինչո՞ւմ է դրսևորվում այդ պատմական կարևորությունը։ Չէ՞ որ Թուրքիայի վարչապետի «ավանդական աշխատանքային» այցի ընթացքում ուշագրավ իրադարձություններ տեղի չունեցան։ Կողմերը երդվեցին դարերով հավատարիմ մնալ և ցրվեցին իրենց տները։ Սակայն դա միայն առաջին հայացքից։

Կարելի է ենթադրել, որ Էրդողանի ադրբեջանական այցի գլխավոր առաջադրանքներից մեկը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի առջև նրանց համար կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող տարածաշրջանային խնդիրների հարթման գործում պաշտոնական Անկարայի դերակատարության ցուցադրումն էր։ Այդ նպատակով անհրաժեշտ էր փակուղուց դուրս բերել գազային համաձայնագրերի շուրջ թուրք-ադրբեջանական բանակցությունները։

Տվյալ խնդրի լուծումը կենսական նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման ու տարածաշրջանում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի իրականացման համար, քանի որ դա ընդհանուր առմամբ ճանապարհ է հարթում «Արևելք-Արևմուտք» էներգետիկ միջանցքի ստեղծման և մասնավորապես Nabucco գազատարի նախագծի կյանքի կոչման համար։

Էրդողանը կատարեց այդ առաջադրանքը։ Հենց դրա համար էր նա իր պատվիրակության կազմում ներառել Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած բանակցություններից հետո Էրդողանը հայտարարեց, որ բոլոր տարաձայնությունները հարթված են, և որևէ խոչընդոտ գոյություն չունի՝ բանակցություններն իրենց հաջող ավարտին հասցնելու համար։

Այն, որ բարձր մակարդակի զրույցից հետո հաջողվեց հարթել բոլոր խնդիրները, վկայում է այն մասին, որ դրանք կրում էին քաղաքական և ոչ թե տեխնիկական բնույթ, ինչպես որ ավելի վաղ վստահեցնում էր ադրբեջանական կողմը։ Ընդհանրապես, ադրբեջանական կողմը շատ է հենվում տեխնիկական պատճառների վրա, որով և ի վերջո հայտնվում է անհարմար դրության մեջ։

Օրինակ, երկար ժամանակ պաշտոնական Բաքուն բավական բարձր մակարդակով Թուրքիայի հետ գործող անցագրային ռեժիմի չեղյալ չհայտարարելը պատճառաբանում էր հենց «տեխնիկական պատճառներով», որոնց հարթման համար, իբրև թե, պահանջվում է բավական տևական ժամանակ։ Սակայն հետո հայտարարվեց, թե Ադրբեջանը «պատրաստ չէ» և անգամ անհայտ է, թե նա կոնկրետ երբ պատրաստ կլինի Թուրքիայի հետ գործող անցագրային ռեժիմի չեղյալ հայտարարմանը։ Ընդ որում, ավելի ուշ հրապարակավ խոստովանեցին, որ խնդիրն ունի քաղաքական ենթատեքստ, սակայն այս մասին խոսք կգնա ստորև։

Հուլուսի Քըլըչը հայտնեց գազային համաձայնագրի ստորագրման մոտավոր ժամկետները։ Նրա խոսքերով՝ դա կարող է տեղի ունենալ մինչև սեպտեմբեր։ Էրդողանի ադրբեջանական այցի շրջանակներում Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավարության ու Թաներ Յըլդըզի հանդիպումը, ուր կողմերը պայմանավորվել են շուտափույթ իր ավարտին հասցնել բանակցային գործընթացը։

Տարանցիկ համաձայնագրով ենթադրվում է Թուրքիայի տարածքի միջոցով 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազի առաքում դեպի Եվրոպա։ Այդ նպատակին է ծառայելու ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլը, որը մեկնարկելու է 2017 թվականին։

Մի խոսքով, ստացվում է, որ սեպտեմբերին գազային խնդիրները վերջնականապես կհամաձայնեցվեն, սակայն գոյություն ունի կողմերի սկզբունքային համաձայնությունը։ Այն, որ գազային համաձայնագրի ստորագրման ձգձգումը կապված էր պաշտոնական Բաքվի ու Անկարայի միջև առկա տակտիկական տարաձայնություններով և ոչ թե «Արևելք-Արևմուտք» էներգետիկ միջանցքի ստեղծման նախագիծը (որի բաղկացուցիչ մասը Nabucco գազատարն է) տորպեդահարել ցանկացող Ռուսաստանի դիրքորոշումը պաշտպանելու Ադրբեջանի ցանկությամբ, հայտնի էր շատ վաղուց։ Ադրբեջանը չէր կարող և երբեք էլ չի ցանկացել դա անել։

Մի կողմից Կասպյան ավազանի էներգոռեսուրսների փոխադրման երթուղիների բազմատեսակությունը լիովին համապատասխանում է Ադրբեջանի տնտեսական ու ազգային-պետական երկարաժամկետ շահերին, մյուս կողմից էլ Ադրբեջանը վաղուց հատել է Ռուբիկոնը, երբ նա կարող էր ինքնուրույն վճռել տվյալ խնդիրը՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանի նավթագազային նախագծերի իրագործման գործընթացում մեր արևմտյան գործընկերների քաղաքական-տնտեսական ներգրավվածության մակարդակը։

Ժողովրդավարության ու մարդու իրավունքների սկզբունքների խախտման համար մեզ կարող են ժամանակ առ ժամանակ սաստել, բայց ոչ թե պատժել, քանի դեռ տվյալ ոլորտներում իրավիճակը չի ազդում տարածաշրջանում Արևմուտքի տնտեսական ու քաղաքական շահերի իրագործմանը։ Ինչպես հայտնի է, բիզնեսը շատ նուրբ գործ է։ Սակայն երկարաժամկետ պարտավորություններից հրաժարվելը հղի է լուրջ, ընդ որում՝ անդառնալի հետևանքներով։

Բացի այդ, արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պաշտոնական Բաքուն գազային համաձայնագրերը գործածում է բացառապես Անկարայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի կանխի մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այդպես եղավ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, ինչի մասին խոստովանեց անձամբ Թաներ Յըլդըզը։

Իրավիճակն այդպիսին է նաև հիմա, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում կիրառել «փոքր քայլերի» մարտավարությունը՝ Ադրբեջանի զայրույթը չհարուցելու համար։ Կարելի է ենթադրել, որ Բաքվում Էրդողանը հայտարարել է, որ այդ «փոքր քայլերը» դուրս չեն գա «թույլատրելիի» շրջանակից»՝ ծայրահեղ դեպքում նախքան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Ինչ վերաբերում է Nabucco-ին, ապա չի կարելի չնկատել, որ վերջին շրջանում պաշտոնական Բաքուն հնարավորությունները բաց չի թողնում հատկապես արևմտյան գործընկերների առջև այդ նախագծին իր աջակցության մասին հայտարարություններ անելու համար։ Մասնավորապես, Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված Business Year – The Business Year – Azerbaijan 2011 պարբերականին տված հարցազրույցի ժամանակ այդ մասին հայտարարեց Ադրբեջանի արդյունաբերության ու էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը՝ ընդգծելով, որ տվյալ նախագծում Ադրբեջանը կարող է հանդես գալ թե՛ տարանցիկ (Անդրկասպյան գազամուղ), թե՛ մատակարար երկրի կարգավիճակում։

Սակայն եկեք վերադառնանք անցագրային ռեժիմի վերացման խնդրին։ Հուլուսի Քըլըչի խոսքերով՝ Թուրքիան փոխադարձ հիմունքներով անցագրային ռեժմիը վերացրել է մի շարք երկրների հետ, որոնց թվում են Վրաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ալբանիան և այլն։ Քըլըչն ընդգծել է, որ 4 տարի առաջ թուրքական կողմը միակողմանիորեն նույնն արել է Ադրբեջանի պարագայում՝ վերջինիս քաղաքացիներին իրավունք շնորհելով 1 ամիս ժամկետով առանց անցագրի գտնվել Թուրքիայում։ Ավելին, Անկարան ներկայումս դիտարկում է այդ ժամկետը մինչև 3 ամսվա հասցնելու հարցը։

Դրա հետ մեկտեղ, Քըլըչը հիշեցրել է Ալիևի այն հայտարարությունը, թե Բաքուն դեռ պատրաստ չէ Թուրքիայի հետ գործող անցագրային ռեժիմի վերացմանը՝ ընդգծելով, թե իրենք հարգանքով են վերաբերում Ադրբեջանի դիրքորոշմանը։ Սակայն հանկարծ թուրք դեսպանը նշում է, որ երկու երկրների միջև անցագրային ռեժիմի վերացման վերաբերյալ վերջնական որոշումը տեղի կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո։ Ընդ որում, նա հայտարարում է, թե Թուրքիան հուսով է, որ այդ հակամարտությունը կկարգավորվի մոտ ժամանակներս և ցանկանում է, որ տարածաշրջանում տիրի խաղաղություն ու անդորր։

Անմիջապես հարց է ծագում. իսկ ի՞նչ փոխադարձ կապ գոյություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև անցագրային ռեժիմի վերացման միջև։ Չէ՞ որ ղարաբաղյան հակամարտության գոյության ժամանակ Ադրբեջանն անցագրային ռեժիմը վերացրել է բազմաթիվ երկրների, այդ թվում նաև Հայաստանի ռազմա-քաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ։ Տրամաբանությունը հուշում է, որ եղբայրական Թուրքիայի հետ անցագրային ռեժիմի վերացումը որևէ ձևով չի կարող բացասական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության վրա։

Ըստ էության, Քըլըչն անուղղակիորեն հաստատեց այն, որ Ադրբեջանը փորձում է Թուրքիայի հետ անցագրային ռեժիմի վերացման ձգձգումը հիմնավորել Իրանի դիրքորոշման պատճառով։ Պետք է հիշել, որ Էրդողանի ադրբեջանական այցից առաջ թուրքական լրատվամիջոցները տարածեցին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովի հարցազրույցը, որում նա նշել էր, որ Բաքուն չի կարող վերացնել Թուրքիայի հետ անցագրային ռեժմիը, քանի որ Թեհրանը պահանջում է համարժեք պայմաններ Իրանի քաղաքացիների համար։ Հակառակ դեպքում Իրանը սպառնում է փակել իր տարածքը՝ Ադրբեջանից Նախիջևան բեռների տարանցման առջև։

Իսկ ահա ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում Ադրբեջանի կախվածությունը տվյալ խնդրից վերանում է։ Ամեն ինչ շատ պարզ է. ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում իրենից ենթադրում է հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակում, ինչը վերաբերում է նաև Նախիջևանին։

Թուրքիայի ԱԳՆ-ի տեղեկատվական աղբյուրը հայտնել է, որ Թուրքիան տվյալ փուլում պատրաստվում է առավելագույն ձևով ակտիվացնել իր արտաքին քաղաքականության կովկասյան ուղղությունը։ Էրդողանը Բաքվում խոստացել է մշտապես Վաշինգթոնի առջև լոբբինգի ենթարկել Ադրբեջանի շահերը, այսինքն հանդես գալ ինչպես միջնորդի, այնպես էլ հովանավորի ու վստահելի երաշխավորի դերում։ Թուրքիան էլ իր հերթին աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի ԱՄՆ-ի աչքում։

Կարծում եմ, որ մենք աշնանն ականատես կլինենք Բաքվում Էրդողանի անցկացրած բանակցությունների որոշակի արդյունքներին, որոնք վերաբերում են նաև ղարաբաղյան բանակցային գործընթացին։ Գլխավորն այն է, որ Ադրբեջանը կոպիտ սխալներ չգործի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում