Ֆրանսիայի կենտրոնական մասում գտնվող «Կլերմոն-Ֆերան» օդանավակայանի մոտակայքում պեղումների ժամանակ հնէաբանները գտել են գերեզմանոց, իսկ դրանում երեխայի աճյունի մնացորդներով գերեզման՝ թաղված շան քոթոթի հետ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի Հնագիտական հետազոտությունների կանխարգելիչ ազգային ինստիտուտը (INRAP), հայտնում է The Guardian-ը:
Մոտ մեկ տարեկան երեխային թաղել են մեր դարաշրջանի սկզբին՝ հռոմեական տիրապետության օրոք, մոտ 80 սմ երկարությամբ փայտե դագաղի մեջ՝ զարդարված մեխերով և երկաթյա դեկորատիվ փորագրություններով: Ըստ աղբյուրի, գերեզմանի մեջ տեղադրված էին շուրջ 20 իրեր. մի շարք մանրանկարչական տերակոտա ծաղկամաններ և ապակե կաթսաներ, որոնք, հետազոտողների կարծիքով, պարունակում էին յուղ և դեղամիջոցներ: