Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2011 թ. հուլիսի 1-ի դրությամբ աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների թիվը եղել է 103 հազար 840, որի 89.3%-ը (92,698 ընտանիք) աղքատության ընտանեկան նպաստ ստացողներ են:
Աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար պետական բյուջեով նախատեսված է եղել վճարել 17 մլն 733 հազար դրամ, փաստացի վճարվել է 14 մլն 991 հազար դրամ: Այսինքն՝ չվճարված գումարը կազմել է 2 մլն 741 հազար դրամ:









































