Thursday, 02 07 2026
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում

Գլխավոր դատախազի պատասխանը Սեյրան Օհանյանին

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հրապարակային գրառմանը՝ նշելով, որ այն տարակուսանքի տեղիք է տալիս։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ռազմաքաղաքական գործչին ոչ բնորոշ ավելորդ գացմունքայնություն ցուցաբերելով  և ցավալիորեն խեղաթյուրելով փաստերը՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հրապարակային գրառում է կատարել, որի բովանդակությունը անկեղծ տարակուսանքի տեղիք է տալիս:

Նախ՝ տարակուսանքով պարոն Օհանյանի գրառումից պարզեցինք, որ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը Արդբեջանի գլխավոր դատախազի հետ ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել: Հավանաբար այս ակնհայտ սուտը ճշմարտանման դարձնելու մղումն է եղել պատճառը, որ հարգելի պարոն Օհանյանը չի բացահայտել գոյություն չունեցող «ստորագրված փաստաթղթի» բովանդակությունը կամ գոնե ուղղվածությունը: Իրականում, ինչպես հրապարակվել է, փաստաթուղթ ստորագրվել է ՌԴ և ՀՀ գլխավոր դատախազությունների միջև՝ այն էլ  բացառապես երկու գերատեսչությունների միջև համագործակցության վերաբերյալ:

Տարակուսանքով պարզեցինք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից ՀՀ և ԱՀ պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ-ի խողովակներով ապօրինի հետախուզումների հարցը քննարկել է Ադրբջանի դատախազի հետ: Իրականում, ինչպես պաշոնապես տեղեկացրել ենք, նման հարց բարձրացվել է ՌԴ գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ:

Այս իմաստով նույնքան տարակուսելի են պարոն Օհանյանի՝ բառացիորեն օդից վերցրած այն պնդումները, թե «դուք ոչ մի խոսք չասացիք, չարտահայտեցիք ձեր դիրքորոշումը Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության և իրավական համակարգի, ինչու ոչ, նաև իմ նկատմամբ իրականացված անօրենության վերաբերյալ»։ Եթե նախկին նախարարն առաջնորդվեր իրականությունը ներկայացնելու, այլ ոչ թե ցանկալին իրականության տեղ մատուցելու սկզբունքով, ապա նման պնդումներ անելուց առաջ գոնե կթերթեր պատերազմի ողջ ընթացքում  և դրա ավարտից հետո ՀՀ դատախազության պաշտոնական հրապարակումները, որոնք հստակ և միանշանակ որակումներ են պարունակում ինչպես Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեիսվ պատերազմի, դրան Թուրքիայի օժանդակության, պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի իրականացած պատերազմական հանցագործությունների, միջազգային գործընկերների ուշադրությունն այդ ամենի վրա հրավիրելու, հնարավոր բոլոր միջազգային խողովակներն այդ նպատակով օգտագործելու վերաբերյալ, այլ նաև՝ ՀՀ նախկին և ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված ապօրինի և անհիմն քրեական հետապնդումների, հետախուզումների:

Ադրբեջանական նմանօրինակ ապօրինի գործելաոճի հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ ՀՀ դատախազությունը մշտապես, նաև ՌԴ գործընկերների աջակցությամբ, արդյունավետ ջանքեր է գործադրել, որը բազմիցս հանրայնացվել է: Եթե դժվար է ՀՀ դատախազության պաշտոնական կայքում դրանք հայտնաբերել, կարող ենք հաղորդագրությունների ամբողջ փաթեթը սիրով ուղարկել գրառման հեղինակին:

Ամենացավալին, սակայն, այն արձանագրումն է, որ որպես պաշտպանության նախարար՝ իր պաշտոնավարման ընթացքում տարբեր ձևաչափերով Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումների մասնակցած, տասնամյակներ շարունակ արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված երկկողմ ու բազմակողմ բանակցություններին, տարբեր տարիներին հենց երկկողմ կամ այլ ձևաչափերով տեղի ուենցած շփումների արդյունքում հայ գերիների փոխանակման ականատես եղած անձի համար կարող է հիմա անընդունելի համարվել նման նուրբ ու չափազանց կարևոր խնդիրների լուծմանը միտված եռակող ձևաչափով ադրբեջանական կողմի հետ շփումները: Եթե նախկին նախարարը համարում է, որ չկա նման հաղորդակցության անհրաժեշտություն, ապա անհասկանալի է՝ նախ ինչու էր նախկինում լռում այդ մասին և ապա՝ ինչ այլընտրանք է առաջարկում:

Իսկ ընդհանրապես, անկախ նրանից՝ կոնյուկտուրային ինչպիսի դիրքորոշում կամ դիրքորոշման փոփոխություն կունանա հարգելի պարոն Օհանյանը, դատախազությունը իր լիազորությունների շրջանակներում ոչ միայն  շարունակելու է նշված ուղղություններով իր ջանքերը, ալևս ամեն ինչ անելու է, որպեսզի լուծի այդ հարցը:

Ինչ վերաբերում է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ գրառմամբ արված խիստ սուբյեկտիվ, էմոցիոնալ մեկնաբանություններին, ապա դրանց առթիվ ընդամենը կարելի է ըմբռնում հայտնել:

Ուղղակի ցավալի է տարածում գտած ընկալումը, որ երբևէ ծառայողական պարտքի կատարումը, նաև լավագույն ներդրումը ինդուլգենցիա է ենթադրում:  Սա չափազանց վտանգավոր միտում է, որի հետևանքները, ցավոք, կրում ենք»,- ասվում է պատասխանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում