ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորած և գերի ընկած ընտանիքների նպաստների վերաբերյալ հարցի քննարկմանը նախագիծը ներկայացնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք առաջարկում են գերության մեջ հայտնվածների ընտանիքներին տրամադրել 200 հազար դրամի չափով նպաստ:
Հանձնաժողովի անդամ Արեն Մկրտչյանը նկատեց, որ պետական բյուջեի ծախսերի հնարավոր ավելացման դեպքում պետք է լինեն հստակ հաշվարկներ՝ անկախ դրա բարի նպատակներից: Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այս նախագծի ընդունումից, և ներկայացրեց հիմնավորումները:
Մանրամասն՝ տեսանյութում:








































